Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվել է քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաքար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին համալրվեց ևս մեկ հուշաքարով: Մայիսի 31-ին զբոսայգու տարածքում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մերօրյա հերոսներին նվիրված հուշաքար-խաչքար: Հուշաքարի հեղինակը քանդակագործ Վարազդատ Համբարձումյանն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայւթյունից:

Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։

Հուշաքարի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը բացման հանդիսավոր արարողությունից հետո հայտարարեց. «Այս հուշաքարի բացումը ևս մեկ անգամ հիմնավորեց, որ մենք հետևողական ենք, հարգում ենք մեր զինվորների հերոսությունը, յուրաքանչյուր հայ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում բարձր է գնահատում մեր հերոսներին, որոնց կյանքի շնորհիվ կարողացանք պաշտպանել Արցախի սահմանները: Այս հերոսներին ամբողջ կյանքի ընթացքում պետք է հիշենք և ուշադիր լինենք նրանց հարազատների նկատմամբ»:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ  հիմնադրամն ու բուհերի ուսանողական կառույցները հանդես են եկել բազում ծրագրերով թե՛ առաջնագծում, թե՛ ցուցաբերվել է աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին և հարգանքի տուրք մատուցվել հերոսներին, որոնք իրենց կյանքի գնով ապահով դարձրին ուսանողական և երիտասարդական կյանքը:  Այդ շարքում նմանատիպ ծրագիր իրականացվում է առաջին անգամ. «Պատահական չէ, որ Երևանի քաղաքապետարանը մեզ տրամադրել է ոչ թե ուղղակի տարածք, այլ Թաթուլ Կրպեյանի անվան զոսայգին:  Դա էլ վկայում է ծրագրի բովանդակության և գաղափարի մասին: Հույս ունեմ, որ այս վայրն ու հուշաքարը կդառնան դաստիարակչական բոլոր այն հուշաքարերի նման, որոնց մեջ ամփոփված են հերոսամարտեր ու հերոսներ»:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը տեղեկացրեց, որ հուշաքարի բացման նախաձեռնությունը հենց ուսանողներինն է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ուսանողները մոտեցան ինձ ու նման առաջարկով հանդես եկան: Սա միանգամից ծագած գաղափար չէր, քանի որ ուսանողական խորհուրդը մշտապես սերտ կապի մեջ է ՀՀ զինված ուժերի հետ. կազմակերպվում են ուսանողների այցելություններ զորամասեր, բուհում բացվել է  հրաձգարան»:

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԱյս մթերքը գրեթե ամեն օր օգտագործում ենք, բայց այն կարող է վնասել լյարդըՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում