Ադրբեջանում թմրանյութեր աճեցնող իշխանավորներ են ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Զաքաթալա քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք զբաղվել են անտառում թմրանյութերի աճեցմամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը` նշելով, որ նրանց մոտից առգրավվել են զենք եւ թմրանյութեր:
Նշվում է, որ ձերբակալվել են Զաքաթալա քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Մագոմեդ Քալաշեվը, Ռամին Շաբանովը, Շամիլ Շիխամիրովը եւ այլ պատասխանատու անձինք:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



