Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին՝ Մոսկվայում: Այս մասին գրում է РИА Новости-ն-ին:
«Օգտվելով առիթից՝ կցանկանայի դեկտեմբերին հրավիրել ձեզ Մոսկվա՝ հետագա հանդիպումն անցկացնելու նպատակով: Ինչպես պայմանավորվեցինք՝ հանդիպումը կկայանա նեղ կազմով»,- ասել է Պուտինը՝ հանդես գալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Եվրասիական տնտեսության միության հետ համագործակցությունը կօգնի հաղթահարել երկրին ընթացիկ դժվարությունները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



