Թրամփը հանրապետական Միթ Ռոմնիին հիմար է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական Ռոնալդ Թրամփը մի շարք էպատաժային հայտարարություններ է արել իր մրցակիցների հասցեին: Նա «հիմար» է անվանել Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ անդամներից Միթ Ռոմնիին, ով 2012թ-ին ԱՄՆ նախագահի թեկնածու էր ու ընտրություններում պարտվել էր Բարաք Օբամային:
«Ես Միթ Ռոմնիի երկրպագու չեմ: Նա պարտվեց ընտրություններում, որոնցում պետք է հաղթեր: Նա նման է հիմարի»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը:
Ռոմնին հրապարակայնորեն հանդես էր եկել Թրամփի դեմ: ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ նա մշակում է հատուկ պլան՝ միլիարդատերի նախընտրական քարոզարշավը տապալելու համար:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



