Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հույզերս խեղդում էին, երբ սպասում էի տղայիս ծննդին, իսկ առաջին հանդիպումն ուղղակի ֆանտաստիկ էր. Դավիթ Հակոբյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր առավոտյան 08:15 րոպեին ծնվել է դերասան ամուսիններ Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի առաջնեկը, այդ ժամից սկսած ինչպես Դավիթն է ասում` փոխվել են իր կյանքի գույներն ու իմաստը:

Առաջին անգամ հայր դառնալու իր հույզերով ու զգացողություններով Life.panorama.am-ի հետ կիսվել է նորաթուխ հայրիկը.

«Հույզերս խեղդում էին, երբ սպասում էի տղայիս ծննդին, իսկ առաջին հանդիպումն ուղղակի ֆանտաստիկ էր: Պատկերացրեք` գրեթե 15 րոպե ուղղակի հայացքով շփվում էի նրա հետ, իսկ առաջին գրկախառնությունն ու թաթիկների համբույրը կյանքումս երբեք չեմ մոռանա: Սա մի նոր սկիզբ է, կյանքի նոր էտապ, որը նկարագրելը գրեթե անհնար է, միայն ցանկությունս կհայտնեմ, որ բոլորն արժանանան այս պարգեւին, քանի որ սա ապրելու եւ արարելու նոր հույս է տալիս, ավելի ուժեղ ու նպտակասլաց ես դառնում»,- նշեց Դավիթն ու պատմեց.

«Որդիս ծնվել է 3.4 կգ քաշով եւ 51սմ հասակով, ասեմ, որ շատ գեղեցիկ տղա է: Ճիշտ է աչքերի գույնը դեռ չի երեւում, բայց կարծում եմ, տղաս ինձ չի դավաճանի եւ ինքն էլ կանաչաչյա կլինի, ինչպես երազում էր Նոնան»:

Դավիթի ու Նոնայի որդին կկրի պապիկի անունը, այս հարցում զույգը հատուկ պայմանավորվածություն ունի.

«Նոնան ցանկանում էր, որ մեր տղան կրի իմ անունը, բայց հետո որոշեցինք, որ իմ անունը ապագայում կկրի մեր թոռնիկը: Տղայիս հորս անունով ենք կոչել՝ Էդուարդ: Ասեմ, որ ես ու Նոնան միասին ենք եկել այս որոշմանը, թեպետ առաջարկն իմն էր, քանի որ հայրս լավ ու հաջողակ մարդ է: Բայց նաեւ խոստացել եմ Նոնային, որ երկրորդ բալիկի անունը միայն ինքը կորոշի: Ի դեպ՝ նշեմ, որ ծնողներիս ուրախությունը եւս աննկարագրելի էր, երբ իմացան առաջին թոռնիկի ծննդի մասին»,- պատմեց դերասանը:

Այսօր Դավիթը ընկերների եւ հարազատների հետ միասին հայկական ընտանիքներում ընդունված ավանդական խնջույք կկազմակերպի.

«Այսօր մեր տանը մի լավ խնջույք կկազմակերպենք ու կնշենք փոքրիկիս ծնունդը, իսկ արդեն ուշ երեկոյան ընկերներով կշարունակենք նշել մեր սիրելի փաբում, ուր եւ երեկ էինք անցկացնում, երբ պետք է ծնվեր տղաս»,- նկատեց նա:

Դավիթի փոխանցմամբ՝ Նոնան բալիկին լույս աշխարհ է բերել կեսարյան հատման միջոցով, այդ իսկ պատճառով էլ նրանք մի փոքր ուշ դուրս կգրվեն հիվանդանոցից: Նորաթուխ հայրիկը հայտնեց նաեւ, որ դուրս գրման օրը Նոնային ու որդուն անակնկալ է սպասվում.

«Մինչ տղայիս ծնունդը մենք ամեն ինչ գնել ու նախապես պատրաստել էինք, միայն Նոնայի ուզած կաթի շիշը չէի կարողանում գտնել, որն այսօր առավոտյան վերջապես գտա: Այնպես որ, ամեն ինչ պատրաստ սպասում ենք նոր կյանքի ընթացքին»,- ավարտեց Դավիթ Հակոբյանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ Երևանում