Ուլյուկաեւը նշել է նավթի հավասարակշռված գինը. մեկ բարելը՝ 50 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի գինը ներկայում հասնում է նոր հավասարակշռված մակարդակի՝ «մեկ բարելը՝ 50 եւ ավելի դոլար»: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այս մասին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարել է Շտուտգարդում գերմանական բիզնեսի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
«Ներկայում նավթի գները որոշակիորեն վերականգնվում են: Հավանաբար, դրանք այդքան բարձր չեն լինի, որքան մի քանի տարի առաջ»,- նշել է նա:
«Բայց դա նաեւ անհրաժեշտ չէ. հիմա շուկան նոր հավասարակշռության մեջ է, եթե խոսենք նավթի մասին, ապա մեկ բարելի դիմաց 50 եւ քիչ ավելի դոլար գինն է, ինչը նորմալ է ե՛ւ մատակարարների, ե՛ւ սպառողների համար»,- հայտարարել է Ուլյուկաեւը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



