Փարիզի քաղաքապետը մտադիր է քաղաքում փախստականների համար ճամբար ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաքում փախստականների համար ճամբար ստեղծելու մտադրության մասին: Ըստ նրա, ճամբարը հիմնվելու է մարդասիրական կազմակերպությունների օգնությամբ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, քաղաքապետը նշել է, որ այն ոչ միայն գիշերակաց, այլեւ օրվա ընթացքում ժամանակ անցկացնելու հնարավորություն կստեղծի նրանց համար, ովքեր «մայրաքաղաք են ժամանում՝ գոյություն համար միջոցներ չունենալով»:
Որպես օրինակ Փարիզի քաղաքապետը նշել է ֆրանսիական Գրանդ Սենտ կոմունայում ՄԱԿ-ի միջազգային չափանիշներին համապատասխան փախստականների ճամբարի ստեղծումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



