Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպես առատաձեռն տղամարդ գտնել

ԼԱՅՖ

Իրոք, առատաձեռն տղամարդու հանդիպելն այնքան էլ հեշտ չէ, չէ որ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նրանց  56 տոկոսը խնայողություն է անում, իսկ 12 տոկոսն ընդհանրապես իսկական ագահներ եւ ժլատներ են: Ինչպես որոշել, թե որ տեսակին է պատկանում ձեր զուգընկերը: 

Առաջին հանդիպումներ

Նույնիսկ եթե առաջին ժամադրությանը տղամարդը ձեզ ծաղիկներ չի նվիրել, դա բոլորովին չի նշանակում, որ նա ժլատ է: Նա գուցե շատ էր շտապում կամ էլ ուղղակի ամաչում է: Իսկ գուցե նա այնքան էլ ռոմանտիկ չէ եւ համարում է, որ դա ավելորդ է: 

Բայց եթե ժամադրությանը նա ձեզ մի մեխակ է նվիրել, այդ դեպքում արդեն արժե մտածել: Նշանակում է` նա խնայողություն է անում ձեզ վրա: 

Ուշադրություն դարձրեք այն բանին, թե նա ինչպես է իր վրա փող ծախսում: Առատաձեռն, բայց ոչ հարուստ տղամարդը, ժամադրության գալով նույնիսկ  հասարակական տրանսպորտով եւ հասարակ կոշիկներով, ձեզ համար ոչ թանկ քաղցրեղեն կգնի կամ էլ սիրունիկ հուշանվերներ: Իսկ եթե ուշադրության նույն նշանները ձեզ ցույց է տալիս հարուստ երկրպագուն լավ մեքենայով եւ թանկարժեք ժամացույցով, ամենայն հավանականությամբ դուք գործ ունեք ժլատի հետ:  

Ագահ տղամարդը ձեզ նույնիսկ փոքրիկ նվերներ չի տա հենց այնպես: Պատրաստ եղեք այն բանին, որ նա այդպես է անելու ծննդյան օրվա, Մարտի 8-ի, Նոր տարվա առիթով: Նախ դրանք էժան նվերներ կլինեն, իսկ ժամանակի հետ կանհետանան: 

Սրճարան կամ ռեստորան

Տղամարդուն թույլ տվեք ընտրել սրճարանը կամ ռեստորանը: Եթե տղամարդը գործնական է, ռեստորանի փոխարեն կընտրի ընթրիքը տնային միջավայրում: Իսկ եթե սրճարան ընտրի, նախապատվությունը կտա հարմարավետ, ոչ թանկ հաստատությանը: Նա կարող է մանրամասնորեն ստուգել կտրոնը, բայց միայն նրա համար, որ ստուգի, թե արդյոք պահանջվածից ավելի չի վճարել: 

Ագահը կփորձի հնարավոր պատրվակներ եւ պատճառներ գտնել, իսկ եթե ի վերջո որոշի, կպատվիրի միայն ամենաէժան ուտեստները եւ թեյավճար չի թողնի:  Ժլատը կփորձի համոզել ձեզ, որ ռեստորանում մի շիշ գինու համար այդքան թանկ վճարելն իմաստ չունի: Ավելին, նա կարող է ձեզ նույնիսկ առաջարկել իր հետ կիսել հաշիվը: 

Կինոթատրոն

Հայտնի է, որ ցերեկային սեանսի գինն ավելի ցածր է, քան երեկոյանինը: Եթե տղամարդը խնայող է, նա կառաջարկի կինո գնալ, բայց միայն` ցերեկը: Կհամարի, որ ավելորդ վճարելն անիմաստ է: 

Իսկ ժլատը ձեզ կինո տանելու փոխարեն կառաջարկի քաղաքում զբոսնել: Պատրաստ եղեք , որ նա ձեզ կպատմի սքանչելի եղանակի մասին եւ շրջակա միջավայրի, ձեզ հետ    «շփվելու» հսկայական ցանկության: Բայց ոչ մի դեպքում մի հավատացեք նրան: Իրականում նա ուղղակի չի ուզում փող ծախսել: Եթե ձեզ դա չի վախեցնում, մտածեք` պատրաստ եք ձեր կյանքից ջնջել համատեղ այցելությունները մշակութային միջոցառումների:  

Խանութ

Խանութ գնալիս խնայող տղամարդու պահվածքը հետեւյալը կլինի. նա մանրամասնորեն կընտրի ոչ միայն գնումները, այլեւ հենց խանութը: Բայց ոչ նրա համար, որ ուզում է ամենաէժան ապրանքը գնել: Ուղղակի նրա համար  կարեւոր է գնի եւ որակի հարաբերակցության ցուցիչը: Իսկ ագահը դեմ չէ փող ծախսել, բայց միայն` ոչ ուրիշների վրա: Այդ պատճառով ձեր յուրաքանչյուր գնում կվշտացնի նրան: 

Նման տղամարդուց դուք միլիոնավոր պատճառներ կլսեք, թե ինչու ձեզ պետք չեն այդ իրերը: Ավելին, դրամարկղում նա կվճարի միայն իր գնումների համար: Պատրաստ եղեք, որ ապագայում նման տղամարդը կվերահսկի ձեր ծախսած ամեն ռուբլին: Նա անպայհման ձեր ուղեղը կսղոցի թանկարժեք իրեր գնելու համար: 

Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru

NEWS.am STYLE

 

Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվումԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը