Պաշտոնական Բաքուն սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը. Մամեդյարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաշտոնական Բաքուն հունիսին սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի հարցում նշանակալի առաջընթաց գրանցելու նպատակով: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի շրջանակներում Ադրբեջան-ՆԱՏՕ նիստում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մայիսի 16-ին Վիեննայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Մենք սպասում ենք հունիսին այլ հանդիպման անցկացմանը ստատուս քվոյի հարցում նշանակալի առաջընթաց գրանցելու նպատակով», - ասել է Մամեդյարովը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



