«Բավարիան» հրաժարվել է Ալաբային վաճառել «Ռեալին»
ՍՊՈՐՏԳերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Մյունխենի «Բավարիան» հրաժարվել է վաճառել պաշտպան Դավիդ Ալաբային Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալին», հաղորդում է AS-ը։
Արքայական ակումբն 50 միլիոն եվրո է առաջարկել Ավստրիայի հավաքականի խաղացողի համար, սակայն մյունխենյան ակումբը մտադիր չէ վաճառել նրա տրանսֆերը 80 միլիոն եվրոյից էժան։
Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։
«Ռեալը» Ալաբային դիտարկում է որպես իդեալական փոխարինող բրազիլացի պաշտպան Մարսելոյին։
Ալաբան ավարտված մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ, կատարել է չորս գոլային փոխանցում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



