Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երեխաների համար ինչ էլ անենք, մեզ էլի քիչ է թվալու.«Հայոց աշխարհ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայտնի բան է՝ երեխաների համար ինչ էլ անենք, մեզ էլի քիչ է թվալու: Ինչպես ծնողների դեպքում: Սա փոխադարձող ճոճանակ է, որովհետև մենք էլ ժամանակին երեխա ենք եղել, իսկ հիմա՝ ծնող:

Այսօր հունիսի 1-ն է, և ամեն պարագայում երեխաների հանդեպ վերաբերմունքի թեման, իր տարակերպ արծարծումներով, անխուսափելի է: Երեխաների իրավունքների պաշտպանության օրը:

Հեռավոր թվացող այն ժամանակներում, երբ մենք էինք երեխաներ, այժմ արդեն գոյություն չունեցող պետության զորեղ քարոզչության հիմնական շեշտադրումը «երջանիկ մանկությունն» էր: Ու քարոզչությունը՝ քարոզչություն, բայց համոզելու համար առանձնապես շատ ջանքեր էլ չէին պահանջվում:

Գոնե 1960-ականներից հետո այդ երկրում դժվար էր պատկերացնել, որ կարող են լինել երեխաներ, որոնք կոշիկ չունենալու պատճառով դպրոց չեն հաճախում, կամ դասագրքեր չեն կարողանում գնել, կամ սոված են քնում: Հարկավ բոլորը յուղ ու մեղրի մեջ չէին լողում, բայց «միջին վիճակագրական երջանկություն» կար:

Ժամանակները վաղուց են փոխվել: Պատկերներն ու ընկալումներն էլ: Հիմա մուրացկանություն անող դեռահասը, այսինքն՝ այդ տեսարանը հազիվ թե զարմանալի թվա: Ինչպեսև աղբարկղ փորփրող դեռահասը: Ինչպես նորմալ հագուկապ չունենալու պատճառով դպրոց չհաճախող երեխան: Ինչպես իրողությունը, որ կան թերսնվող երեխաներ:

Ու ցա՛վն էլ հենց այն է, որ այդ ամենը արդեն օբյեկտիվ իրականության բաղկացուցիչ մասն է, արդեն շատերի համար սովորական պատկեր: Որքան էլ որ զանազան սոցցանցերում նման պատկերների վերաբերյալ վրդովված-խռովահույզ մեկնաբանություններ գրվեն՝ անխուսափելի անեծքային բացականչություններով, դրանից շատ բան չի փոխվում:

Առհասարակ եթե իրականում վրդովմունքն ու վրդովվողները շատ լինեին, ապա թշվառության պատկերները, գոնե երեխաների հետ կապված, պիտի որ նվազեին: Բայց ինչպես դա լինում է հաճախ, շատերն ընդամենը վրդովմունքը կամ զայրույթն արտահայտում են և... անցնում մեկ այլ թեմայի:

Եվ խնդիրն առօրեականանում է: Ու դա ամենավատն է, որ կարող էր լինել...

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության (սա հենց անչափահասների հարցերով զբաղվող ստորաբաժանումն է) պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը երեկ ասաց, որ այս տարվա առաջին եռամսյակում երեխաների մուրացկանության դեպքերի աճ է գրանցվել:

Պարզվել է նաև, որ մուրացկանությամբ զբաղվող բոլոր երեխաները գրանցված են դպրոցներում և դրանով զբաղվում են դասերից հետո: Հետաքրքիր է, որ այսօրինակ խնդիրներին առավել քան մոտիկից տեղյակ ոստիկանության ներկայացուցիչը այնքան էլ համամիտ չէ այն տարածված համոզմանը, որ մուրացկանությամբ զբաղվելու միակ պատճառը սոցիալական խնդիրներն են. «Այդպես վիրավորում ենք մեր այն ընտանիքներին, ովքեր գտնվում են սոցիալական ծանր վիճակում, բայց նրանց երեխաները չեն զբաղվում մուրացկանությամբ:»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն