Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում մայիսի 31-ին աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը:
Հանդիպմանը քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները` հուլիսյան գագաթնաժողովին նախապատրաստվելու նպատակով` հանուն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շուտափույթ առաջխաղացման:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևը, մեկնաբանելով տեղեկությունը հունիսին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ասել է, որ նման հանդիպում անցկացնելու առաջարկ չի եղել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



