Կոլումբիայում 650 կգ կոկաինով բեռնված նավակ է առգրավվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոլումբիայի իշխանություններն արագընթաց նավակ են ձերբակալել, որում 650 կգ կոկաին է եղել: Այս մասին հաղորդում են տեղի իշխանությունները:
20 minutos պորտալի փոխանցմամբ, նավակը կալանվել է Կարիբյան ծովում, Սան Անդրես կղզու մոտ:
Նավակում եղել են երեք հոնդուրասցիներ, նրանք ձերբակալվել են:
Իշխանությունների գնահատականով, առգրավված կոկաինի արժեքը «սեւ շուկայում» կազմում է մոտ 20 մլն դոլար: Կոկաինի խմբաքանակն ուղեւորվում էր Հոնդուրաս, որտեղից էլ պիտի հասցվեր ԱՄՆ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



