Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նավթի համաշխարհային շուկայում գնի հավասարակշռություն է նկատվում. Գոռ Ծառուկյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նավթի համաշխարհային շուկայում գնի հավասարակշռություն է նկատվում: Ակնկալվում է, որ Վիեննայում հունիսի 2-ին սպասվող ՕՊԵԿ-ի երկրների հանդիպմանը կամրագրվի նավթի հավասարակշռված գինը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Գոռ Ծառուկյանը:

«Եթե դիտարկենք վերջին մեկ, երկու ամիսների ընթացքը, ապա կտեսնենք, որ  նավթի գները բավական բարձրացել են, հասել են 1 բարելի դիմաց 50 դոլարի շեմին: Այսօր չնչին նվազում է նկատվում, սակայն չէի ասի, որ դա կապված է ՕՊԵԿ-ի եկրների սպասվող հանդիպման հետ: Պարզապես ձևավորվում է հավասարկշռված գին, որը բխում է շուկայի պահանջներից, ոչ թե առանձին խաղացողներից: Կարծում եմ` ՕՊԵԿ-ի երկրների առաջիկա հանդիպմանը հավասարկշված գինը կամրագրվի: Թերևս, 1 բարելի դիմաց գինը կտատանվի 50 դոլարի սահմաններում»,-ասաց Գոռ Ծառուկյանը:

Նավթի գների հավասակշռությունը որքանո՞վ դրական ազդեցություն կթողնի Ռուսաստանի տնտեսության վրա: Տնտեսագետը նշեց, որ Ռուսաստանում ներկա տնտեսական բարդ իրավիճակը կապված չէ միայն նավթի գների հետ: Դերակատարություն ունեն տնտեսական պատժամիջոցները: Օրերս էլ թե ԱՄՆ-ն, թե Եվրամիությունը հաստատեցին, որ պատժամիջոցները կպահպանվեն:

«Ռուսաստանի տնտեսությունում լուրջ փոփոխություններ պետք չէ ակնկալել: Ռուսաստանում, ինչպես կանխատեսվել էր, այս տարի առնվազն 2-3 տոկոս տնտեսական անկում կգրանցվի: Հայաստանում էլ առավելագույնը պետք է պահպանել այն, ինչ ունենք»,-ասաց տնտեսագետը:

Արդյո՞ք դա ենթադրում է, որ Ռուսաստանից եկող տնտեսական բացասական ազդակները դեռ կպահպանվեն, ինչպես օրինակ, դրանք տեսնում ենք տրանսֆերտների հաշվեկշռում: Այս տարվա մասնավոր տրանսֆերտների ընդհանուր ծավալը կրկին նվազել է: Տնտեսագետի խոսքով, տրանսֆերտների ծավալի վրա երկարաժամկետ գործոններ են ազդում, հետևաբար ներկա փուլում տրանսֆերտների աճ չենք կարող ակնկալել, դա կարող է լինել հաջորդ տարի:

«Նավթի գների կայունացմամբ կարճ ժամկետում իրավիճակը չի կարող փոխվել: Տրանսֆերտները հիմնականում փոխանցվում են շինարարության, սպասարկման ոլորտում աշխատող մեր հայրենակիցներից: Այդ ոլորտները նավթի գների հետ ուղղակիորեն չեն առնչվում: Ազդեցությունն անուղղակի է: Նավթից ստացված եկամուտները ներդրվում են խոշոր ծրագրերում և անուղղակի ձևով խողովակներով գալիս Հայաստան: Հետևաբար, տրանսֆերտների ծավալների ավելացման համար ժամանակ է պետք»,-նշեց Գոռ Ծառուկյանը:

Ինչ վերաբերում է նավթի գնի կայունացման ազդեցությանը Ադրբեջանի տնտեսության վրա, ապա տնտեսագետը նշեց, որ այնտեղ մանաթի անկումն այնքան մեծ է եղել, որ դժվար թե կարողանան այս փոքր բարձրացումով կարգավորել իրենց խնդիրները: 

Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան