Իտալիայի ոստիկանությունը 324 մլն եվրոյի ունեցվածք Է բռնագրավել մաֆիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի ոստիկանությունը հունիսի 1-ին «նդրանգետա» տեղական մաֆիային պատկանող գույքի բռնագրավման գործողություն Է իրականացրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը, բռնագրավված գույքի գումարը գնահատվում Է 324 մլն եվրո:
Ոստիկանությունը կալանք Է դրել մի շարք ընկերությունների, անշարժ գույքի, «նդրանգետա»-ի կլանների հետ կապված անձանց անունով գրանցված ավտոմեքենաների վրա: Գործակալությունը ճշտում Է, որ, բացի Իտալիայի հարավի Ռեջո դի Կալաբրիա քաղաքից, գործողությունն անցկացվել Է Տոսկանայի եւ Աբրուցոյի կենտրոնական մարզերում:
«Նդրանգետա»-ն Իտալիայի խոշորագույն ստվերային հանցավոր կազմակերպություններից մեկն Է, որի հիմնական գործունեությունը կապված Է թմրանյութերի առեւտրի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



