Տեխասում սելֆիի հուշարձան են կանգնեցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Տեխասի նահանգի Շուգար-Լենդ քաղաքում սելֆիի հուշարձան են կանգնեցրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC4 հեռուստաալիքին:
Այն իրենից ներկայացնում Է երկու աղջիկների բրոնզե քանդակներ, որոնք իրենց լուսանկարում են քաղաքապետարանի խորապատկերի վրա:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հուշարձանը տասը քանդակներից բաղկացած հավաքածուի բաղկացուցիչ մասն Է, որոնք քաղաքին Է նվիրել նրա բնակիչներից մեկը:
Սոցիալական ցանցերում նոր կոմպոզիցիայի լայն քննարկում Է ծավալվել: Ոչ բոլոր քաղաքացիներն են դրան հավանություն տալիս, մինչդեռ Շուգար-Լենդի քաղաքապետարանում նշում են, որ դեռ մինչեւ հուշարձանի կանգնեցումը նախագծին հավանություն են տվել մի քանի կազմակերպություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



