Չինացիներին օրենքով պարտադրում են հոգ տանել ծերացած ծնողների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի իշխանությունների քաղաքականությունը, որն ընտանիքին թույլատրում էր ունենալ միայն մեկ երեխա, հանգեցրել է այն բանին, որ երկրում կտրուկ ավելացել է տարեց մարդկանց թիվը: Փորձագետների գնահատումների համաձայն՝ 2050 թվականին ՉԺՀ-ի բնակչության ամենամեծաքանակ խումբը կկազմեն 55-ից մինչեւ 90 տարեկան մարդիկ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բայց նրանցից բնավ ոչ բոլորը կկարողանան կենսաթոշակ ստանալ: Չինաստանի կենսաթոշակային օրենսդրության նորմերով՝ պետական թոշակ կարող են ակնկալել միայն նրանք, ովքեր եղել են պետական ծառայության մեջ, եւ բանվորները: Գյուղական բնակչությունը թոշակ չի ստանում:
Շանհայում իրադրությունն այնքան է լրջացել, որ իշխանությունները որոշել են օրենսդրական կարգով երեխաներին պարտավորեցնել հոգ տանել ծնողների մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



