Ուորլիքը հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հույս է հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ հունիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացրել ենք կարևոր բանակցություններ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ: Մենք ակնկալում ենք հունիսին նախագահների հանդիպում»,- գրել է Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հունիսի 2-ին հանդիպելու է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



