Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արաքս Կետիկյանը, Լուիզա Կարապետյանն ու Ասյա Հովսեփյանը երգով եւ բարեմաղթանքով շնորհավորեցին փոքրիկներին (տեսանյութ)

ԼԱՅՖ

«Սիրո գերին» եւ «Ուրիշի հոգին» սերիալներից հայտնի դերասանուհիներ Արաքս Կետիկյանը, Լուիզա Կարապետյանը եւ Ասյա Հովսեփյանը NEWS.am-ի այս տարվա բարեգործական ակցիայի ժամանակ վաճառում էին ձողիկներ եւ իրենց ակտիվությամբ վարակում էին բոլոր հավաքվածներին:

90-ական թ-երին ծնված մի շարք երեխների պես նրանց մանկությունն էլ է եղել մի քիչ մութ, մի քիչ ցուրտ, սակայն աղջիկները փորձեցին վերհիշել մանկության տարիների միայն դրական ու քաղցր պահերը.

«Ունեցել եմ արկածային եւ անմոռանալի մանկություն, որի յուրքանչյուր պահը հիշելիս ցանկանում եմ նորից այնտեղ վերադառնալ: Չեմ կարող հստակ հիշել, թե ինչի մասին էի երազում փոքր տարիքում, սակայն կարող եմ ասել, որ այսօր երջանիկ եմ այն ամենով, ինչ ունեմ: Իսկ փոքրիկներին մաղթում եմ, որ երբեք չիմանան, թե ինչ է տխրությունը, չունենան կորուստներ, լինեն երջանիկ եւ միշտ ապրեն խաղաղ ու կապույտ երկնքի ներքո»,-ասում է Ասյան:

Արաքս Կետիկյանը ծնվել է Արցախում` պատերազմի շրջանում, սակայն իր իսկ խոսքով` ունեցել է ուրախ, գունեղ եւ կատարյալ երջանիկ մանկություն.

«Այդ ամենի համար մինչեւ կյանքիս վերջ պարտական եմ ծնողներիս: Դեռ չեմ դադարում երեխա մնալ, իսկ եթե մի օր ինձ այլեւս չզգամ երեխա, ուրեմն շատ դժբախտ մարդ կլինեմ»,-ասում է Արաքսը, որի ամենամեծ երազանքներից մեկն այն է, որ ոչ մի երեխա մանկատանը չհայտնվի.

«Ուզում եմ, որ բոլորը վերադառնան ընտանիք, որ նրանց աչքերը փայլեն երջանկությունից: Երեխաները մաքուր էակներ են. առանց նրանց մոլորակի լույսը կխամրի: Երեխաներին պետք է սիրել եւ ջերմացնել»:

Դերասանուհի Լուիզա Կարապետյանը եւս երազում է, որ մանկության հրաշք հեքիաթը երբեք չավարտվի.

«Ես դեռ հավատում եմ այդ հեքիաթին եւ ինձ մանուկ եմ զգում: Ժամերով կարող եմ երեխաների հետ խաղալ: Շատ եմ սիրում փոքրիկներին»,-ասում է Լուիզան, որը մանկության տարիներին բավականին հանգիստ երեխա է եղել.

«Ժամերով փակվում էի սենյակումս եւ տիկնիկներիս հետ էի խաղում: Հայելեւ առջեւ համերգներ էի կազմակերպում, իսկ տիկնիկներս հանդիսատեսս էին: Բեմի հանդեպ իմ սերը դեռեւս մանկությունից է գալիս: Ցանկանում էի մեծանալ եւ երգչուհի դառնալ»:

Դերասանուհին խոստովանում է` մինչ օրս դիտում է մուլտֆիլմեր եւ բաց չի թողնում ոչ մի նորություն.

«Ցանկանում եմ, որ յուրաքանչհյուր աղջիկ իրեն միշտ արքյադուստր զգա եւ հավատով սպասի իր բարետես ասպետին»:

Երիտասարդ դերասանուհիները չսահմանափակվեցին միայն բարեմաղթանքով: Նրանք նաեւ իրենց ուրախ երգով շնորհավորեցին փոքրիկների տոնը: Արաքսի, Ասյայի եւ Լուիզայի աշխույժ կատարմանը կարող եք հետեւել տեսանյությում`

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին` Հյուսիսային պողոտայում կայացած NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի շրջանակներում ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 2մլն 450 հազար դրամ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

NEWS.am STYLE

Մերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվումԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել