Ֆրանսիացիները որսացել են EgyptAir-ի կործանված ինքնաթիռի «սեւ արկղի» ազդանշանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջերկրական ծովում գրանցվել Է ազդանշան, որն, ամենայն հավանականությամբ, տալիս Է EgyptAir ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկը: Այդ մասին ասված Է ավիաաղետի հետաքննության հանձնաժողովի հայտարարության մեջ: Ազդանշաններն ընդունել Է օդանավի ինքն ագրիչների որոնումներին մասնակցող La Place ֆրանսիական նավում տեղակայված սարքավորումը:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում Էր Փարիզ-Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել Է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



