ՀՀ «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականն ակնկալվում է հունիսի 10-ին. Մաթիաս Քիսլեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականն ակնկալվում է հունիսի 10-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Կատարված փոփոխություններին անդրադառնալիս, կարծում եմ, որ մենք պետք է սպասենք Վենետիկի հանձնաժողովի վերջնական զեկույցին: Կարծես, թե հունիս 10-ին է սպասվում: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում հանձնաժողովի խորհուրդներին պետք է լուրջ վերաբերվել: Մենք զգում ենք, որ ընդդիմության, իշխանության, քաղաքացիական հասարակության միջև անվստահության մթնոլորտ կա: Շատ կարևոր է այդ բացը լրացնելը և փոխադարձ հասկացվածություն ցուցաբերելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց դեսպանը:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



