Թուրքիան ակնկալում է Սև ծովում հայտնաբերել նավթի պաշարներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Turkish Petroleum նավթային ընկերությունը շարունակում է երկրաբանական հետզոտությունները Սև ծովում՝ հույս ունենալով գտնել նավթի ու գազի պաշարներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայն «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բեսիմ Շիշմանը:
«Մինչև հիմա մենք հորատել ենք 6-7 հորատանցք Սև ծովում: Նավթի և գազի պաշարներ հայտնաբերվել են բոլորում, սակայն դրանց ծավալները չեն համապատասխանում մեր ակնկալիքներին: Աշխատանքները շարունակվում են: Միայն սեյսմիկ հետազոտությունների վրա ընկերությունը ծախսել է 400 մլն դոլար, իսկ հորատման վրա՝ մոտ 2 մլրդ դոլար: Մենք հավատում ենք, որ մի արժանի բան կգտնենք Սև ծովում»,- հայտարարել է Շիշմանը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



