Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համամարդկային արժեքնե՞ր, թե՞ քաղաքական շահ. Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի սխալ շեշտադրումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին մի բանաձև: Բնականաբար, եթե որևէ երկիր քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ապա դա նշանակում է, որ Թուրքիան ինչ-որ հարցերում «համը հանել է», որ Թուրքիայի հետ այդ երկրի հարաբերությունները լարվել են: Էրդողանի ղեկավարած Թուրքիան վարում է կոշտ արտաքին քաղաքականություն` շատ հարցերում անտեսելով Եվրամիության երկրների շահերը: Մերձավոր Արևելքում թուրքական քաղաքականության հետևանքով Եվրոպան կորցրել է իր սահմանների երկայնքով իրադարձությունների վրա ազդելու հնարավորությունները:

Հակառակը, սկսել է տուժել: Եվրոպայի քթի տակ ծավալվող ռազմական հակամարտությունները ստիպել են հարյուր հազարավոր մարդկանց դառնալ փախստական և ապաստան խնդրել Եվրոպայում: Բացի դրանից` մեծացել է Եվրոպայում ահաբեկչությունների սպառնալիքը: Օգտագործելով այդ խաղաքարտը` Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում` պահանջելով գումար տալ, վիզային ռեժիմն ազատականացնել և գործնական բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցության հարցում: Ավելին` Թուրքիան բացահայտ ցինիզմով անտեսում է Եվրամիության պահանջների կատարումը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում: Իսկ քրդերի դեմ սկսած ռազմական գործողություններում ընդհանրապես հաշվի չի առնում Բրյուսելի կարծիքը:

Եվ ենթադրելի էր, որ Գերմանիան պետք է սկսի Թուրքիայի դեմ կիրառել միջազգային պրակտիկայում հայտնի ամբողջ զինանոցը: Այդ զինանոցում մի յուրահատուկ «գործիք» է ծառայում Հայոց ցեղասպանության հարցը: Գերմանական Բունդեսթագը կճանաչի՞ արդյոք Հայոց ցեղասպանությունը: Պատասխանը հետևյալն է.եթե Թուրքիան այդ ճնշման տակ որոշակի զիջումների չգնա, ապա կճանաչի, եթե գնա, ապա չի ընդունվի այդ բանաձևը: Սա շատ պարզ և արդեն վաղուց փորձված քաղաքականություն է:

Եվ ահա այդ թեմայի շուրջ Հայաստանի բարձագույն ղեկավարությունը գրեթե միշտ հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում համամարդկային արժեքներն ավելի կարևոր պետք է լինեն, քան կարճաժամկետ քաղաքական շահերը, որ շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և Գերմանիան, որը 20-րդ դարասկզբին իր մեղքի բաժինն է ունեցել հայերին ոչնչացնելու հարցում, նույնպես պետք է առաջնորդվի համամարդկային արժեքներով: Ի դեպ, սա պաշտոնական տեսակետ է և հաճախ է կրկնվում ամենաբարձ մակարդակով:

Հարց է առաջանում: Այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մի՞թե դեմ են գնացել սեփական շահերին և բացառապես համամարդկային արժեքներով են առաջնորդվել: Իհարկե, ոչ: Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչո՞ւ է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեր դիվանագիտությունը հակադրում քաղաքական շահը համամարդկային արժեքներին: Աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչել և չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, եթե դա դեմ է իր շահերին, այլ ոչ թե` համամարդկային արժեքներին: Նույնը` Հայաստանը: Մենք, օրինակ, ճանաչե՞լ ենք Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Կոսովոյի և այլ ինքնորոշված հանրապետությունների անկախությունը: Չէ՞ որ մենք պահանջում ենք աշխարհից ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը:

Բայց նույնը չենք անում: Ինչո՞ւ: Առաջնորդվում ենք համամարդկային արժեքներո՞վ, թե՞ քաղաքական շահերով: Բնականաբար քաղաքական շահերով: Բայց մենք տվյալ հարցերում չենք հակադրում այդ երկու հասկացություններն իրար, քանի որ դա տրամաբանական չէ: Հետևաբար ինչո՞ւ այն պետք է տրամաբանական լինի Հայոց ցեղասպանության հարցում: Համամարդկային արժեք է ինչպես ուրիշների հանդեպ կարեկցանքն ու իրավունքների հարգումը, այնպես էլ սեփական շահերի պաշտպանությունը: Եվ վերջինը, գուցե, ամենաառաջնային համամարդկային արժեքն է: Այն ռացիոնալ արժեք է և ներհատուկ է ցանկացած բանական մարդու:

Հետևաբար, ինչո՞ւ ենք փորձում կարեկցանք աղերսել և մուրալ` փոխարենը շեշտելով, թե տվյալ պետությունը ինչ կարող է շահել Հայոց ցեղասպանությունը ճանաչելով և ոչ միայն: Իհարկե, մենք չէ, որ պետք է Գերմանիային սովորեցնենք, թե որն է իր շահը: Բայց մենք կարող ենք ստեղծված պայմաններում հանդես գալ ռացիոնալ դիրքերից և հասկացնել, թե որն է Հայաստանի ու Գերմանիայի ընդհանուր շահը: Իսկ մեր շահն այն է, որ Գերմանիան ոչ թե սոսկ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև օդում թափահարի և անգամ ձևականորեն ընդունի, այլ որ Հայաստանի հետ ավելի խորացնի համագործակցությունը` որպես Թուրքիային զսպող գործոն:

Հիմա եթե Գերմանիայի Բունդեսթագը չընդունի այդ բանաձևը, ստացվում է, որ Գերմանիան դե՞մ է համամարդկային արժեքներին: Իհարկե, ոչ: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա նման արհեստական հակադրություն ստեղծել և ապավինել քաղաքական գործիչների բարոյական զգացմունքներին, որոնք, ինչպես հասկանում ենք, այնքան էլ մեծ տեղ չունեն ռեալ քաղաքականության մեջ: Այսպիսով` անհեռանկարային է, նույնիսկ սխալ համամարդկային արժեքները հակադրել երկրների քաղաքական շահերին` հատկապես երբ ինքդ առաջնորդվում ես բացառապես սեփական շահերով: Նման շեշտադրումը աշխարհում ընկալելի չի կարող լինել: Մեզ առավելագույնը կկարեկցեն, ինչպես հեռվից կարեկցում են ընկածին` առանց նրան օգնելու, որ բարձրանա:

Տիգրան Խաչատրյան

Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար