Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես ու Արտավազն անասելի շատ ենք սիրում նվերներ գնել մեր Օսիի համար. Մարիամ Ամիրյանը՝ ԱՄՆ-ում հունիսի 1-ն անցկացնելու եւ Հայաստան վերադառնալու մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Արտավազդ Ամիրյանի ընտանիքն արդեն մի քանի ամիս է բնակվում է ԱՄՆ-ում, բայց դա չի խանգարի, որ այսօր նրանք էլ նշեն իրենց փոքրիկ դստեր՝ 8 ամսական Օվսաննայի տոնը:

Life.panorama.am-ը «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա», փոքրիկ Օսիի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում բնակություն հաստատելու ու Հայաստան վերադառնալու պլանների մասին խոսել է Արտավազդ Ամիրյանի կնոջ՝ Մարիամ Ամիրյանի հետ:

«Մենք էլ բոլորի նման անհամբեր սպասում էինք հունիսի 1-ին, որպեսզի կրկին անգամ առավել գունավոր ու բարի էմոցիաներով անցկացնենք այդ օրը: Ճիշտ է՝ Օսին դեռ 8 ամսական է, բայց երբ բալիկ ես ունենում, կարծես մոռանում ես, որ նա դեռ փոքր է եւ չի հասկանում ինչ-ինչ բաներ: Չնայած նա մի քանի ամսական է, բայց մեկ է, հատուկ իր համար ես տոնածառը շքեզ զարդարում, քեզ թվում է՝ կտեսնի ու կուրախանա, կամ ամեն ամիս իր ծննդյան օրն ես հետաքրքիր նշում՝ կրկին մտածելով, որ նա էլ է ուրախանալու: Այս շարքից անմասն չի մնա նաեւ հունիս 1-ը. Այսօր մենք հաստատ հետաքրքիր ու ուրախ կանցկացնենք»,- մեզ հետ զրույցում պատմեց Մարիամն ու նկատեց, որ իր եւ Արտավազդի համար իսկական երջանկություն է  դստեր համար նվերներ ընտրելը.

«Ես ու Արտավազն անասելի շատ ենք սիրում նվերներ գնել մեր Օսիի համար, դա մեր ամենաուրախալի պահն է: Այսօր էլ անպայման մեր աղջկան նվեր կգնանք, ճիշտ է՝ դեռ չգիտենք կոնկրետ ինչ կընտրենք մեր ճուտիկի համար, բայց հաստատ կփորձենք անհրաժեշտ նվեր գնել»,- նշեց նա:

Մայրիկի խոսքով՝ Օսին օր օրի մեծանում է ու իր ամեն նոր քայլով ուրախացնում ծնողներին.

«Մեր Օսին արդեն ծափիկ է անում, իր թոթով լեզվով ասում՝ «ծափ-ծափ»: Արդեն շատ թեթեւ նշմարվում է առաջին ատամիկը՝ մենք անհամբեր սպասում էինք այդ ատամիկին: Այնքան հետաքրքիր է բալիկի մեծանալը, ամեն վայրկյան մի բան անելիս՝ ուզում ես գրկես ու բաց չթողես»,- պատմեց Մարիամ Ամիրյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ նրանց՝ ԱՄՆ-ում բնակվելու եւ Հայաստան վերադառնալու ծրագրերին: Այս թեմայի շուրջ Արտավազդ Ամիրյանի կինը նշեց.

«Մենք չենք ապրում ԱՄՆ-ում՝ ժամանակավոր ենք այստեղ, ընդամենը տուրիստի կարգավիճակով, ուղղակի ուզում ենք հանգստանալ, տեսնել, վայելել ԱՄՆ-ն: Ինչ վերաբերվում է Հայաստանից հեռու երեխային հայեցի մեծացնելուն, կարծում եմ, աշխարհի որ անկյունում էլ, որ հայը լինի, նա պետք է իր երեխայի մեջ պահի հայ մարդուն, դաստիարակի նրան հայեցի, հայկական մուլտֆիլմներով ու հեքիաթներով մեծացնի, հայրենիքի արժեքների մասին պատմի, ինչը եւ մենք ենք անում: Սակայն կրկնվեմ՝ մենք այստեղ ենք հյուրի կարգավիճակով ու վերադառնալու ենք Հայաստան, պարզապես Արտավազդը ցանկացավ, որ ես եւ երեխան նույնպես միանանք իրեն այս ճանապարհորդության ընթացքում եւ ողջ ընտանիքով վայելենք ժամանակը»,- ավարտեց Մարիամ Ամիրյանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվումԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը