Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թող երբեք չհիվանդանան, երջանիկ մանկություն ունենան, շատ սիրեն ու շատ սիրված լինեն. Վահե Խանամիրյանը՝ հունիսի 1-ի ու մանկության հուշերի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Յուրաքանչյուր ծնող անում է ամեն ինչ՝ իր փոքրիկին պաշտպանելու ու նրա օրը տոն դարձնելու նպատակով: Սակայն մեծ երկրագնդի փոքրիկ բնակիչներն ունեն նաև միայն ու միայն իրենց համար նշվող տոնը՝ հունիսի 1-ը:

Այսօր քաղաքամայր Երևանը մանկաշատ է, պուրակները՝ գունեղ ու ծիծաղկոտ: Aysor.am-ը շարունակում է հետևել հայ հայտնիների և նրանց փոքրիկների առօրյա անցուդարձին:

Հաղորդավարներ Վահե Խանամիրյանը և Լիլիթ Մուրադյանը, ովքեր ծնողներ են դարձել ընդամենը 3 ամիս առաջ, իրենց առաջնեկին՝ Անի-Անդրեային, պարբերաբար զբոսանքների են տանում:

«Քաղաքի գրեթե բոլոր այգիներն էլ շատ ենք սիրում ու նախընտրում ենք հաճախակի զբոսնել: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր փոքրիկը օրվա մեջ մի քանի ժամ մաքուր օդում անցկացնի»,-մեզ հետ զրույցում խոստովանեց նորաթուխ հայրիկը:

Երիտասարդ ամուսիններն իրենց դստրիկի հետ պատրաստվում են օրն անցկացնել հարազատների միջավայրում: Դրա համար նաև հատուկ առիթ ունեն: «Այսօր քրոջս աղջիկը՝ Էմիլիան, դառնում է 4 տարեկան, ու մենք գնալու ենք նրա տարեդարձին: Փոքրիկ ընտանեկան հավաք է լինելու, մեր օրն անցկացնելու ենք հարազատների շրջապատում»,-մանրամասնեց հաղորդավարը:

Սերունդները հաճախ չեն ընդունում այն, ինչ կատարվում է նոր ժամանակներում. քննարկում են, գտնում բացթողումներ ու անցկացնում համեմատություններ: Սակայն դրանից ոչինչ չի փոխվում, ամեն ժամանակաշրջան իր թելադրանքն ունի: «Բոլոր երեխաներն էլ ամենից շատ խաղալ են սիրում, յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր խաղն ու զբաղմունքը, հետաքրքրությունը: Անցյալն ու ներկան միշտ էլ տարբերվում են միմյանցից: Բայց կարևորն այն է, որ փոքրիկները բավականություն ստանան նրանից, ինչով զբաղվում են, և որ ամենագլխավորն է՝ խաղերն անվտանգ լինեն ու ուսուցողական»,-ընդգծեց նա:

Նորաթուխ հայրիկը մինչ այսօր էլ սիրով հիշում է իր մանկության բակային խաղերը, որոնք չնայած իրենց տարօրինակ անուններին՝ բարի էին ու հետաքրքիր: «Ես ամեն տեսակի խաղեր էլ սիրել ու խաղացել եմ՝ լինի բակային, անհատական, թե՛ խմբակային: Երկար ժամանակ բասկետբոլ, մեծ թենիս եմ պարապել: 3 տարեկանից մինչ այսօր հեծանիվ եմ վարում: Սիրածս խաղերն էին «Հավալան», «Բադերի որսորդը», «Անուն գոռոցին կամ պապի ետևից կարտոլ հավաքոցին», «7 քարն» ու «Էշ միլիցիան»,-ծիծաղելով ու կարոտով մտաբերեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով օրվա հրամայականին՝ Վահե Խանամիրյանը բոլոր փոքրիկներին, այդ թվում և իր դստրիկին, մաղթեց առողջություն: «Թող երբեք չհիվանդանան, երջանիկ մանկություն ունենան, շատ սիրեն ու շատ սիրված լինեն»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:

Նելլի Մարգարյան

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico