«Հայկական վերածնունդը» Վանաձորի քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել Էդվարդ Շարմազանովի սանիկին.«Հայկական ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Մեր տեղեկություններով «Հայկական վերածնունդը» կամ նախկին ՕԵԿ-ը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել իր ավագանու անդամ, կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին։
ՀՎ-ից Էդգար Առաքելյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ իրենք կմասնակցեն այդ ընտրություններին, բայց հավելեց, որ ցուցակի հարցով դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ Ի դեպ, Վանաձորում հայտնի Ա. Փելեշյանը Աժ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի սանիկն է, նաև հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի բարեկամն է, բայց Վանաձորում ունի կիսաքրեական համբավ, ունի նաև երթուղայինի գծեր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



