Պակիստանում առնվազն քսան մարդ Է զոհվել փոթորկի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի հյուսիսում առնվազն քսան մարդ Է զոհվել, եւս գրեթե100 բնակիչներ տուժել են սաստիկ փոթորկի հետեւանքով: Այդ մասին հունիսի 2-ին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
The Pakistan Observer թերթը նշում Է, որ հունիսի 1-ի երեկոյան ամպրոպը՝ քամու՝ ժամում 148 կիլոմետրից ավելի պոռթկումներով մոլեգնել Է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում եւ հարեւան Ռավալփինդի քաղաքում: Փենջաբի նահանգի մի քանի շրջաններ հոսանքազրկվել են: Տարերքի հարվածից մարդկանց մեծ մասը զոհվել Է շենքերի փլվելու եւ ծառերի տապալման հետեւանքով:
Բացի դրանից, վատ եղանակային պայմանների պատճառով բոլոր չվերթերը Բենազիր Բհուտոյի անվան օդանավակայան հետաձգվել են. ժամանող ինքնաթիռներն ուղարկվել են Լահոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



