ԵՄ-ն հետաձգել է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի մասին որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության անդամ երկրները հետաձգել են Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանման հարցի վերաբերյալ որոշման ընդունումը: Այդ մասին հունիսի 1-ին հայտնել է Reuters գործակալությունը: Համաձայնագրին դեմ են արտահայտվել Ֆրանսիան եւ Գերմանիան:
Այդ թեման քննարկվել է ԵՄ-ի մշտական ներկայացուցիչների կոմիտեում: «Թուրքիան, Ուկրաինան եւ Կոսովոն նույնպես պետք է այցագրերի չեղարկման հետաձգման սպասեն, որովհետեւ դաշինքն ավելի զգուշավոր դիրք է բռնել ներգաղթի հետ կապված մտահոգությունների պայմաններում»,- նշել է երկրներից մեկի պատվիրակության ներկայացուցիչը:
Ճշտվում է, որ Եվրոպայի քաղաքական գործիչները Վրաստանի հետ այցագրային ռեժիմի հարցի քննարկմանը կվերադառնան հաջորդ շաբաթ, նախքան ձեռնամուխ կլինեն Ուկրաինայի շուրջ համանման բանակցություններին:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



