Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավոր ստացած զինվորը չի հուսահատվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների հետևանքով գլխի բեկորային վնասվածք ստացած 21-ամյա ժամկետային զինծառայող Դանիել Դավթյանն արդեն մի քանի օր է տեղափոխվել է հիվանդասենյակ:

«Փառք Աստծո, արդեն լավ եմ»,- ասում է Դանիելն ու վերհիշում ապրիլի 2-ի գիշերվա հարձակումը, իր վիրավորվելը, և ամենակարևորը՝ ինչպես է իրեն փրկել նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը:

Տանկիստ-մեխանիկ Դանիելը  Panorama.am-ի թղթակցին պատմում է, որ վնասվածք է ստացել Մատաղիսում: Պայթած արկի բեկորը ներթափանցել է նրա ուղեղ, բազմաթիվ մանր բեկորներ էլ՝ մարմնի տարբեր հատվածներ: Նրան դուրս է բերել ընկերը և բուժկետում առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ,  իսկ ապրիլի 4-ին՝  Երևան:

Դանիելին վիրահատել է նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը: Վերջինս խոստովանում է, որ զինվորի վիճակը ծայրաստիճան ծանր էր, և քիչ հույսեր կային, որ նա ողջ կմնա:  Դանիելը երկար ժամանակ եղել է կոմայի մեջ, նրան վերակենդանացման բաժանմունքում մկրտել են, իսկ մի քանի օր հետո արդեն կոմայից դուրս է եկել:

Հրայր Աճեմյանը նշում է, որ Դանիելն արդեն կարողանում է կանգնել, իսկ դա արդեն լուրջ առաջընթաց է. «Այն, որ նման վիրավորում ստացած հիվանդը կենդանի է մնացել, դա արդեն հաղթանակ է: Հիմա արդեն կարող եմ այդ մասին հանգիստ Դանիելի մոտ ասել, քանի որ նա գիտակցում է, թե ինչ է իր հետ կատարվել: Մենք առաջին հերթին միայն մտածում էինք փրկել նրա կյանքը, բայց հիմա Դանիելն արդեն կանգնում է: Վստահ ենք, որ քայլելու է»:

Բժիշկի խոսքերը լսելուց հետո Դանիելն արձագանքում է. «Անպայման պետք է քայլեմ: Գնամ Կարմիր խաչ, վերականգնողական աշխատանքներից հետո ամեն ինչ շատ լավ կլինի»:

Դանիելն ասում է՝ երբեք չէր մտածի, որ նման իրավիճակում կհայտնվի:

«Ես երբեք չեմ իմացել, թե ինչ բան է հիվանդանոցը: Երևանում եմ ապրում, բայց այս հոպիտալի տեղը չգիտեի, հիմա արդեն գիտեմ…»,- ժպտալով նշում է նա: 

Զրույցի ընթացքում հիշում է նաև ծառայակից ընկերներին, խոսում է նրանց հետ ու փառք տալիս Աստծուն,  որ նրանք պատերազմական գործողությունների ժամանակ ընդամենը թեթև այրվածքներ են ստացել. հիմա ապաքինվել են և արդեն վերադարձել են ծառայության:

«Ես թեկուզ հոսպիտալում եմ, բայց մտքերով բոլոր տղերքի հետ եմ: Ապաքինվելուց հետո անպայման գնալու եմ իմ զորամաս, իմ տեխնիկան նորից պետք է վարեմ»,- ասում է Դանիելը:  

Մանրամասները՝ տեսանյութում

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԱյս մթերքը գրեթե ամեն օր օգտագործում ենք, բայց այն կարող է վնասել լյարդըՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում