Լևոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
ՍՊՈՐՏՇախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը. շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն (2792) աղյուսակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ֆաբիանու Կարուանան (ԱՄՆ):
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ի մեջ ընդգրկվել են նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ հորիզոնական), Վլադիմիր Հակոբյանը (65-րդ հորիզոնական) և Սերգեյ Մովսիսյանը (89-րդ հորիզոնական):
Կանանց վարկանիշային աղյուսակում լավագույն 100-ի մեջ են ընդգրկվել հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը (39-րդ հորիզոնական) և Լիլիթ Մկրտչյանը (48-րդ հորիզոնական):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



