Միլոշ Ստամենկովիչը «Շիրակ»-ից տեղափոխվել է ուկրաինական «Ստալ»
ՍՊՈՐՏԳյումրիի «Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը կենտրոնական պաշտպան, սերբ Միլոշ Ստամենկովոչի հետ։ Միլոշ Ստամենկովիչը 2+1 սկզբունքով պայման գիր է ստորագրել Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Դնեպրոձերժինսկի «Ստալ»-ի հետ։
Սերբ պաշտպանը «Շիրակ»-ի կազմում հանդես էր գալիս 2014թ. օգոստոսից։ «Շիրակ»-ում Ստամենկովիչը մասնակցել է 48 հանդիպման, որից 42 բարձրագույն խումբ, 2 գավաթի խաղարկություն և 4 Եվրոպա լիգայի հանդիպում։ Ստամենկովիչը գյումրեցիների կազմում դարձել է երեք գոլի հեղինակ։
«Ստալ»-ում են հանդես գալիս նաև «Շիրակ»-ի նախկին ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



