Ֆրանսիան Եգիպտոսին հանձնեց երկու «Միստրալներից» առաջինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Սեն Նազեր քաղաքի նավահագստում տեղի Է ունեցել Եգիպտոսին՝ նրա կողմից ձեռք բերված երկու «Միստրալներից» առաջինի հանձնման արարողությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է DCNS կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչ Էմանյուել Գոդեզը:
«Ուղղաթիռակիրը պաշտոնապես հանձնվեց Եգիպտոսին: Հաջորդ շաբաթ այն դուրս կգա օվկիանոս եւ ուղղություն կվերցնի դեպի այդ երկիր»,- ասել Է Գոդեզը: Ընկերության ներկայացուցիչը հրաժարվել Է հայտնել այն գումարը, որի դիմաց նավը վաճառվել Է Եգիպտոսին: «Դա դեռեւս առեւտրային գաղտնիք Է»,- ասել Է նա:
Նավն ստացել Է «Գամալ Աբդել Նասեր»(ENS Gamal Abdel Nasser 1010) անունն՝ ի պատիվ Եգիպտոսի երկրորդ նախագահի (1954 – 1970 թթ.): Արարողության ընթացքում նավի վրա բարձրացվել Է Եգիպտոսի դրոշը, եւ այժմ այն պաշտոնապե ներառվել Է Եգիպտոսի ռազմածովային ուժերի կազմում:



