Ադրբեջանում հաց եւ շաքար գողանալու համար ձերբակալվել են 10-12 տարեկան երեխաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում 10-12 տարեկան մի քանի երեխաներ ձերբակալվել են Բիլասուվարի շրջանում մի խանութից հաց եւ շաքար գողանալու համար
Այս մասին AzNews.az կայքին հայտնել է Ջալիլաբադի շրջանի ոստիկանության բաժնի հանցագործների որոնման բաժանքունքի ղեկավար Նաբի Ջաֆարովը` նշելով, որ երեխաները փորձել են գողոնը վաճառել Ջալիլաբադի «Իրանական շուկա» կոչված վայրում:
Երեխաները խոստովանել են հանցագործությունը: Նրանք ոստիկաններին ցույց են տվել, թե ինչպես են գողացել հացն ու շաքարը:
Նաբի Ջաֆարովն ասել է, որ ներկայում Բիլասուվարի ոստիկանության բաժնում քրեական գործ է բացվել եւ հետաքննություն է տարվում:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



