5 վայր, որտեղ երբեք չպետք է սեռական հարաբերություն ունենալ
ԼԱՅՖՄարդկային էության անբաժան մաս կազմող սեռական հարաբերությունները, իհարկե, չպետք է սահմանափակել միայն ննջարանում, սակայն այն չպետք է տեղի ունենա նաև ցանկացած վայրերում։
Հաճախ ներկայացվում են այն վայրերը, որտեղ պետք է կյանքում գոնե 1 անգամ սեքսով զբաղվել, սակայն Womens Health-ն առաջարկում է այդ ցանկից հանել հետևյալ 5 վայրերը, որտեղ սեքսը կարող է ճակատագրական լինել։
1․Մեքենայում՝ մեքենան վարելու ընթացքում
Եթե ցանկանում եք սեքս՝ մեքենայում, ապա նախընտրելի է, որ մեքենան կայանված լինի։ «Պատահարների վերլուծություն և կանխում» ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներով ավտոճանապարհային պատահարների 33 տոկոսը տեղի է ունենում ինչ-որ տեսակի սեռական հարաբերության պատճառով։
2․Ավազի վրա
Ամառ, ծովափ, ավազ, սեքս․․․, սա կարող է լինել շատերի ցանկությունների շարքում, սակայն ավազի վրա սեռական հարաբերությունը կարող է այնուհետ մղձավանջի վերածվել, եթե հանկարծ ավազը ներթափանցի սեռական օրգաններ։
3․Ջրի մեջ
Ջրի մեջ սեքսը անվտանգ ու առողջարար չէ։ Ջուրը մաքրում է կանացի սեռական օրգանների բնական նյութերը և հանգեցնում չորության։ Այս դեպքում մեծանում է վարակների, բակտերիաների ներթափանցման և ինֆեկցիաների առաջացման վտանգը։
4․Պատշգամբում
Պատշգամբում սեռական հարաբերությունը կարող է թվալ ռոմանտիկ, բայց այն իսկապես վտանգավոր է։ Ամեն տարի տեղի են ունենուն բազմաթիվ դեպքեր, երբ սեռական հարաբերության ժամանակ զույգերից մեկը կամ անգամ երկուսով վայր են ընկնում պատշգամբից։
5․Աշխատավայրի գրասենյակում
Եթե չեք ատում ձեր աշխատանքը և վախենում եք աշխատանքը կորցնելուց, ապա խուսափեք աշխատասենյակում սեռական հարաբերություններից։ Աշխատավայրում մշտապես առկա է «բռնվելու» վտանգը, որը կարող է վատ անդրադարձ ունենալ ինչպես ձեր կարիերայի, այնպես էլ հեղինակության վրա։



