Բանջարեղենային փակ պիցցա
ԼԱՅՖԲաղադրամասեր`
500 գրամ ալյուր
Աղ
1 հատ գլուխ սոխ
800 գրամ դդմիկ
100 գրամ պանիր
Զեյթունի ձեթ
Սխտոր
Մարինացված լոլիկ` 800 գրամ
Պատրաստման եղանակ`
Ալյուրը լցրեք սեղանին կամ հարմար ամանի մեջ, ավելացրեք մի քիչ աղ և մեջտեղում անցք բացեք, ավելացրեք 300 մլ ջուր, որի մեջ մի փոքր հալած կարագ է:

Հետո խառնենք իրար, կստացվի խմոր:

Թողեք խմորը հանգստանա:
Տաքացրած ձեթի մեջ ավելացնել ճզմած սխտորը, մանրացրած սոխը, կտրատած դդմիկը և տոմատը ու ցանկացած տեսակի կանաչի:

Ճզմեք լոլիկները և թողեք կրակին այնքան , մինչև հյութը գոլորշիանա:

Խմորը գրտնակեք, մեջը դրեք միջուկը և երկու կողմից փակեք:

Ծայրերը գեղեցիկ ամրացրեք, վրան դանակով կտրվածքներ արեք:



Դրեք ջեռոց 15 րոպե 220 աստիճանով:

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



