Հնդկաստանում 11 մարդ Է զոհվել տաճար մտնելիս ծայր առած հրմշտոցի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ11 մարդ Է զոհվել հնդուական տաճարում, տասնյակ բնակիչներ վնասվածքներ են ստացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին այս մասին հաղորդել Է «BBC-ի ռուսական ծառայությունը»՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 10-ի առավոտյան Դեոգարհ քաղաքում (Ջարքանդի նահանգ)՝ երկրի արեւելյան մասում: Հազարավոր մարդիկ Էին սպասում, թե հավատացյալներին երբ կթողնեն տաճար: Այն բանից հետո, երբ դարպասները բացվել են, մուտքի մոտ հրմշտոց Է սկսվել: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց:
Հնդկաստանում մինչ օրս կիրառվում Է ծիսական մարդակերությունը: Դեոգարհը համավում Է հնդուականների ուխտագնացության խոշոր կենտրոն: Ամեն տարի հուլիս – օգոստոսին այնտեղ Է այցելում 7 – 8 միլիոն հավատացյալ Հնդկաստանի տարբեր մասերից:
1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անհետ կորած երեխաների որոնումները շարունակվում են
3
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



