Սիրիայի կառավարությունն ԻՊ-ից նավթ չի գնում. Ասադի խորհրդական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի կառավարությունը չի զբաղվում նավթի առևտրով «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով«Նովոստի» գործակալությունը, այս մասին հունիսի 2-ին հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
«Սիրիական կառավարությունը երբեք չի վաճառել ու չի գնել նավթ ահաբեկիչներից»,- ասել է նա: Նրա խոսքով՝ «շատ ենթադրություններ գոյություն ունեն, սակայն պետք չէ դրանց հավատալ»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ԻՊ-ից նավթ գնելու մեջ: Սիրիայի նավթի և բնական պաշարների նախարար Սուլեյման ալ-Աբասը հերքել էր այդ մեղադրանքները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



