Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրվա ժամանակահատվածների մոգությունը

ԼԱՅՖ

Առավոտ

Օրը լռությամբ սկսեք: Արթնանալուց անմիջապես հետո երկխոսության մեջ մի մտեք: «Գիշերվա փորձը կվերաճի առավոտվա իմաստնության». այդպես է ասում հնագույն իմաստնությունը: Պատուհանը բացեք, թող տարածքը լցվի թարմ օդով, դա կարթնացնի ոչ միայն բանականությունը, այլեւ ոգին: Աչքերը լվացեք սառը ջրով:

Անկողնուց անմիջապես դուրս մի եկեք, նախ կողքի շրջվեք եւ սահուն բարձրացեք: Այդպես դուք չեք կորցնի գիշերվա ընթացքում կուտակած էներգիան:

Կեսօր 

Մի նայեք պատահական անցորդների աչքերին, այդպես կարող եք հոգնածություն զգալ: Աշխատանքի կամ կարեւոր գործով տեղ գնալիս հետ մի նայեք: Այդ կանոնը պահպանելով` դուք ուժ եք պահպանում այն գործերի համար, որոնք նախատեսել էիք իրականացնել: Գործով տեղ գնալիս ձեզ մոտ հմայիլ պահեք: Կարելի է երկուսն օգտագործել. մեկը` արտաքին (դա տեսանելի կլինի շրջապատին), մյուսը` ներքին (հետաքրքրաշարժ հայացքներից թաքցված): Արտաքին հմայիլը կարող եք ամրացնել հագուստին, իսկ ներքինը գրպանը դրեք կամ էլ թաքցրեք հագուստի տակ: Եթե ձեզ հարցազրույց է սպասում, քննություն կամ այնպիսի իրավիճակ, որում ձեզ անհրաժեշտ է կենտրոնանալ, գրպանը դրեք փոքրիկ սուր սրված մատիտ:

Հարցին պատասխան փնտրելիս պատկերացրեք մատիտի սուր մասը եւ կենտրոնացեք դրա վրա, պատասխանն իրեն սպասել չի տա: Եթե անպաշտպանություն եք զգում մարդաշատ վայրում, անհարմարություն եւ տագնապ, թղթի մի փոքրիկ թերթ վերցրեք եւ վրան շրջան նկարեք , իսկ շրջանի կենտրոնում` կետ: Այժմ պատկերացրեք, թե դուք այդ կետն եք, իսկ շրջանը ձեր պաշտպանությունը: Պահպանեք այդ թղթի թերթը` այն գրպանը դնելով, մինչեւ որ դուրս գաք տագնապահարույց վայրից:

Երեկո

Աշխատանքից տուն վերադառնալով` անպայման ողջունեք ձեր տանը, ասացեք, որ ուրախ եք տուն վերադառնալ: Երեկոն բարեհաջող կընթանա: Երեկոյան մի զբաղվեք մեծ մաքրությամբ եւ աղբ մի թափեք, այդ ժամանակը ծախսեք լիցքաթափվելու եւ հանգստի վրա: 
Մայրամուտից հետո հատկապես ջանացեք պահպանել խաղաղությունն ընտանիքում: Վեճը կարող է երկարել եւ անցնել նոր օրվան:

Գիշեր

Վատ երազներից եւ մտքերից պաշտպանվելու համար բարձի տակ սխտորի չմաքրված պճեղ դրեք: Քնելուց առաջ մոմ վառեք եւ մի երկու րոպե նայեք կրակին, պատկերացրեք, որ ձեր տագնապներն այրվում են կրակում, դա ձեզ հանգիստ քուն կբերի: Եթե վատ քունն այնուամենայնիվ այցելի ձեզ, լվացվեք սառը ջրով եւ ասացեք. «Քունը սարսափելի է, բայց Աստված բարեգութ է: Որտեղ գիշերը, այնտեղ էլ` քունը»: Այդ դեպքում երազը չի իրականանա եւ կանցնի գիշերվա հետ:

 Աղբյուրը` Creu

NEWS.am STYLE

 

Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին