Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չի կարելի մարշալին նստեցնել մի աթոռի վրա, որի ոտքերը կպած են գետնին. Հրանտ Թոխատյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ արձանները եղել են ոչ միայն հայտնի մարդկանց հավերժացնելու միջոց, այլև՝ արտացոլել տվյալ ժամանակաշրջանում ազգերի և պետությունների ճարտարապետական և մշակութային մտքի մակարդակը: Ըստ այդմ, տասնամյակներ և հարյուրամյակներ անց սերունդները նաև դրանցով են պատկերացում կազմում նախնիների քաղաքակրթական  զարգացվածության մասին:

Վերջին օրերին Հայաստանի սրտում՝ մայրաքաղաք Երևանում, միմյանց հաջորդելով վեր խոյացան նախորդ դարասկզբի ականավոր հայ գործիչների՝ մարշալ Բաբաջանյանի և Գարեգին Նժդեհի հուշարձանները, որոնք  գրեթե հավանության չարժանացան:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ, ով քաղաքից բացակայելու պատճառով թեև հուշարձանները չի տեսել, սակայն լուսանկարներով որոշակի կարծիք ձևավորել է:

«Մարշալ Բաբաջանյանի արձանն, իհարկե, խայտառակություն է: Լավ է, որ գոնե աչքից մի քիչ հեռու է գտնվում (արձանը տեղադրվել է Ավան վարչական շրջանում հեղ.): Նույնիսկ լուսանկարներից պարզ զգացվում է, որ արձանն անհամաչափ է, չի կարելի մարշալին նստեցնել մի աթոռի վրա, որի ոտքերը կպած են գետնին: Չեմ կարծում, որ գտնեք մեկին՝ բացի հեղինակից, ում այդ արձանը դուր կգա»,-նշեց դերասանը:

Ի դեպ, կապված այս փաստի հետ՝ օրեր առաջ քանդակագործը հեռուստաընկերություններից մեկով հայտարարեց, որ սա իր «ստեղծած հեքիաթն է», այդ աթոռն էլ Հիտլերի աթոռն է, որը, ըստ «հեքիթի»՝ Բեռլին մտնելով գրավել է Բաբաջանյանը:

«Գիտեք, ես էլ իմ հեքիաթներն ունեմ՝ կապված իմ քաղաքի հետ, բայց չեմ կարող դրանք «փաթաթել» ուրիշների «վզին»: Այն առնվազն կարող եմ իմ բակում տեղադրել, այնպիսի վայրում, որտեղ միայն իմ համախոհները կտեսնեն: Իսկ երբ քաղաքում է դրվում, ի՞նչ է՝ արձանի կողքին մարդ է կանգնելու, որ ամեն եկողին բացատրի՞ : Սա պատմություն չի, որը բոլորը գիտեն ու բացատրելու կարիք չունի: Ըստ իս՝ եթե մի արձան պահանջում է բացատրություն, նշանակում է՝ խնդիր ունի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի արձանին, դերասանը հստակ գնահատական տալ դժվարացավ. «Նա մի մարդ է, ում հայենասիրական ուսմունքի հիման վրա հատկապես վերջին 25 տարիներին սերունդ է մեծանում: Քանի որ արձանը մոտիկից չեմ տեսել, դժվարանում եմ ասել, թե որքանով է այն համապատասխան Նժդեհի կերպարին: Եթե Բաբաջանյանի արձանի մասին նույնիսկ նկարներով կարելի է կարծիք կազմել, ապա Նժդեհի արձանի դեպքում մի քիչ բարդ է: Վատ չէր լինի, որ Նժդեհի արձանը կանգնեցվեր Նժդեհի հրապարակում, բայց երևի ծախսատար է մի արձանը հանելն ու մյուսը տեղադրելը»:

Բոլոր ժամանակներում էլ այս կամ այն արձանը քննարկվել ու քննադատվել է, հազվադեպ է պատահել, որ առաջին հայացքից հուշակոթողը ընկալվել է: «Կան արձաններ, որոնք քաղաքն առաջին հայացքից չի ընդունել, բայց դրանք դարձել են մեր այսօրվա գլուխգործոցները: Օրինակ, Առնո Բաբաջանյանի արձանը շատ քննարկվեց, բայց ես առաջին իսկ օրից այդ արձանի ամենամեծ սիրահարներից էի: Կարող ենք մեր քաղաքի արձանների բազմակի օրինակներ բերել, որոնց սերունդների համար դաստիարակչական են եղել, անգամ, եթե այդ արձանների հերոսները ներկայացնում են բոլշևիկյան ներկայացուցիչների. Սուրեն Սպանդարյանի արձանը, ում մարդիկ հաճախ խառնում են Նժդեհի հետ, քանի որ տեղադրված է Նժդեհի հրապարակում, Սասունցի Դավթի արձանը, Ստեփան Շահումյանի, Մյասնիկյանի արձանը, որն, ի դեպ, շատ ավելի լավը կարող էր լինել, քանի որ այդ մարդու «ամակը» մեր երկրի, մայրաքաղաքի համար բավականին մեծ է: Հենց միայն այն փաստը, որ Սարյան, Սպենդիարով և Թամանյան է հրավիրել Հայաստան, գովելի է: Մենք ունենք «Նարդի խաղացողի» արձանը, որը շատ հաճելի է: Նմանատիպ արձաններ որքան շատ լինեն, այնքան լավ».-առանձնացրեց նա:

Հարստացնո՞ւմ, թե՞ ծանրաբեռնում են մայրաքաղաքը արձանները՝հարցին, Հ. Թոխատյանը պատասխանց. «Ես երբեք դեմ չեմ եղել արձանների տեղադրմանը, ընդհակառակը՝ միշտ կողմ եմ եղել: Եթե լավ արձաններ լինեն, թող օրական ոչ թե մեկը, այլ մի քանիսը բացվի: Հարցն այն է, թե որքանո՞վ են դրանք էսթետիկ այսօրվա մարդու քիմքին ու աչքին: Ուղղակի չգիտեմ, թե ո՞ւմ ճաշակով են արձաններն ընտրվում ու տեղադրվում: Այդ մարդկանց հետ պետք է խոսել ու հասկանալ՝ ի՞նչ էսթետիկական հայացքներով են մոտենում մեր քաղաքի արձաններին»:

Շարունակությունը` այստեղ:

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվումԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան