Ոռոգման համար Սևանա լճից բաց կթողնվի 170 մլն խմ ջուր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ 2016 թվականին Սևանա լճից բաց կթողնվի 170 մլն խորանարդ մետր ջուր: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշեց, որ ջրառը կկատարվի Հրազդան գետի միջոցով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր մտահոգություններն է հայտնել է ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեության առնչությամբ: Նրա խոսքով՝ արդեն աշխատանքից ազատվել են ՋՕԸ մի քանի ղեկավարներ:
Վարչապետը հանձնարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին լուրջ ուշադրություն դարձնել ՋՕԸ գործունեությանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



