Տեխասում ամերիկացի հինգ զինվորականներ ՃՏՊ-ի զոհ են դարձել հեղեղումների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի հինգ զինվորականներ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ են դարձել, որը տեղի Է ունեցել Տեխասի նահանգում չդադարող անձրեւներից առաջացած հեղեղումների պատճառով: Այդ մասին հունիսի 3-ին հայտնել Է CNN ամերիկյան հեռուստաալիքը:
Աղետը տեղի Է ունեցել Ֆորթ Հուդի՝ ԱՄՆ-ի բանակի հիմնական բազաներից մեկի շրջանում: Ավտոմեքենան, որով ընթանում Էին զինվորականները շրջվել Է ջրամբարի վրայով անցնելիս:
Եվս չորս մարդ, որոնք գտնվում Էին այդ ավտոմեքենայում, անհայտ կորած են համարվում: Նրանց գտնելու համար ուղարկվել են մոտորանավակներ, օդանավեր եւ շներ:
Երեք զինվորականների հաջողվել Է փրկել աղետից անմիջապես հետո:
Ֆորթ Հուդ բազան գտնվում Է Տեխասի խոշորագույն քաղաքից՝ Հյուսթոնից, 320 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Բազայում ծառայում Է շուրջ 41 հազար զինվորական, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



