Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսության անվտանգությունը խստացվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական հսկողությունն ուժեղացվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հունիսի 2-ի երեկոյան, վախենալով, որ կարող է բողոքի ակցիա կազմակերպվել, Գերմանիայի հյուպատոսության շենքը ոստիկանությունը շրջափակման մեջ է վերցրել: Հյուպատոսարանի մոտ են բերվել ոստիկանական զրահամեքենաներ:
Անվտանգության միջոցառումները խստացվել են նաև Ստամբուլում գործող գերմանական տարբեր հաստատությունների շրջանում:
Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանությանճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուսքրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչմանմասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսմանանհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացիննպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայիոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք,այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:



