Օլանդը Փարիզում բացել է մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողովի անցկացումը շանս Է այդ տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ բացելով համաժողովը:
«Խորհրդաժողովը կարող Է շանս դառնալ տարածաշրջանի համար, եթե նրա աշխատանքն անցկացվի անհրաժեշտ ամենայն լրջությամբ ու նպատակասլացությամբ»,-ասել Է Օլանդը:
Խորհրդաժողովը գումարվել Է Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում են 26 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները: Հակամարտության հիմնական մասնակիցները՝ Պաղեստինը եւ Իսրայելը, խորհրդաժողովին ներկա չեն:
Խորհրդակցության արդյունքը, ինչպես սպասվում Է, կդառնա հակամարտության երկու կողմերի մասնակցությամբ նոր խորհրդաժողովի ժամկետի համաձայնեցումը: Օլանդը հայտնել Է, որ մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի արդյունքում պետք Է ստեղծվեն աշխատանքային խմբեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



