Ալի Խամենեին բացառել Է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Մերձավոր Արեւելքի ճգնաժամի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բացառել Է Վաշինգտոնի հետ ցանկացած համագործակցություն Մերձավոր Արեւելքի ճգնաժամի շուրջ, նշելով, որ ԱՄՆ-ը մնում Է Թեհրանի հակառակորդը: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը:
«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը շարունակվում Է Իսլամական հեղափոխության ժամանակներից (1979 թվական)»,-հայտարարել Է Խամենեին: «Մենք ԱՄՆ-ի հետ չենք համագործակցի տարածաշրջանային ճգնաժամի շուրջ»,-հավելել Է նա:
Իր ելույթի ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդը նշել Է, որ Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի նպատակները «180 աստիճանով հակառակ են» Թեհրանի նպատակներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



