Հունաստանում փրկել են խորտակված նավի ավելի քան 300 միգրանտների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓրկարարները Կրետե կղզուց հարավ ընկած շրջանում շարունակվող փրկարար գործողության ընթացքում ջրից դուրս են բերել 302 միգրանտների. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնել Է Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը: Ջրից հանվել են նաեւ երեք զոհվածների մարմիններ:
Ներկայում շարունակվում Է ընդգրկուն փրկարարական գործողությունը, կատարվում են կորած մարդկանց որոնման աշխատանքներ:
Առափնյա պահպանության ծառայության հաղորդագրության համաձայն՝ մոտավորապես 25 մետր երկարությամբ նավը հունիսի 3-ի առավոտյան խորտակվել Է Կրետեից 75 մղոն հարավ ընկած շրջանում՝ Եգիպտոսի պատասխանատվության շրջանում: Բոլոր ուղեւորները հայտնվել են ծովում: Առայժմ հայտնի չԷ այն մարդկանց ստույգ թիվը, ովքեր գտնվում Էին նավի վրա: Հունական ԶԼՄ-ները նշում են, որ նրանց թիվը կարող Էր լինել 600-700:
Այժմ փրկարար գործողությանը մասնակցում Է հինգ նավ, սպասվում Է առափնյա պահպանության նավի ժամանում, նաեւ մասնակցում Է Հունաստանի առափնյա պահպանության ինքնաթիռ, երկրի ռազմաօդային ուժերի երկու եւ ռազմածովային ուժերի մեկ ուղղաթիռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



