Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հերթական լոբբիստական համաձայնագիր Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան լոբբիստական Greenberg Trauring ընկերությունը մայիսի սկզբին Վաշինգտոնում Բաքվի «իրավապաշտպան խմբի» հետ «ԱՄՆ-ում պետական մարմինների հետ շփումներ» ապահովելու համար ծառայություններ մատուցելու գծով պայմանագիր է ստորագրել:

Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանում քաղաքացիական հասարակության  զարգացման օժանդակման միություն» անվանունով իշխանամետ խումբը Greenberg Trauring ընկերությանը պետք է ամսական 25 հազար դոլար վճարի երեք ամիսների ընթացքում, ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում:

Պայմանագիրը ստորագրվել է հիշյալ խմբի նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլխան Սուլեյմանովի եւ Էլան Բրոյթմանի միջեւ, որը նակինում ծառայել է Քլինթոնի վարչախմբում որպես USAID-ի ավագ խորհրդական:

«Երկու ընկերությունների միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն` ամերիկյան կողմը պետք է ադրբեջանական կողմին «խորհուրդներ եւ հանձնարարականներ տա, կապված դեռեւս չավարտված օրենսդրության հետ, ինչպես նաեւ տեղեկացնի կառավարությանն ու այլ առաջանորդներին ԱՄՆ-ում հասարակական կարծիքին»:

«Թուրան»-ին չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ Grrenberg Trairing-ից:

Էլխան Սուլեյմանովը, որը, ինչպես հաղորդվում է, շատ մոտ է նախագահ Իլհամ Ալիեւի հետ, Ադրբեջանում լավ հայտնի է միջազգային ռազմավարության մեջ իր դերով, որը նկարագրվել է որպես «խավիարային դիվանագիտություն», այսինքն` առատ նվերներ, ճանապարհորդություններ, եւ միջազգային քաղաքական գործիչների համար այլ առավելություններ:

«Եվրոպական կայունության նախաձեռնության» 2012 թվականի զեկույցի համաձայն` խավիարը, մետաքսե գորգերը, ինչպես նաեւ դրամական միջոցները ԵԽԽՎ-ում Ադրբեջանի բարեկամներին հասցվել են Բաքու նրանց այցի ժամանակ:

2007 թվականին Ադրբեջանից Վաշինգտոն էր ժամանել հատուկ պատվիրակություն քարոզչական գործունեություն կազմակերպելու գծով խորհրդատվությունների համար, «Թուրան»-ին հայտնել է անունը հրապարակել չցանկացած ամերիկացի նախկին լոբբիստը:

Նրա խոսքով` ճանապարհորդությունը կազմակերպվել էր Bob Lawrence & Associates լոբբիստական խմբի կողմից:

Ադրբեջանին արդեն վաղուց են լայնորեն քննադատում երկրում անկախ ձայների դեմ բռնաճնշումների ֆոնին Արեւմուտքում իր լոբբիստական ջանքերի համար:

Չնայած դրան, վերջին տարիներին Ադրբեջանի մասին իրականության եւ երեւակայականի միջեւ հակադրությունը մեղմացնելու նպատակով Բաքուն Վաշինգտոնում մի շարք համաձայնագրեր է ստորագրել լոբբիստական խմբերի հետ, ինչպիսին է, օրինակ, Podesta Group-ը, որը պետք է օգնի խուսափել մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը խախտելու համար Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ մտցնել նախատեսող ամերիկյան օրենքի ընդունումից:

Ադրբեջանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագծի ընդունումը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է կոնգրեսական, ԱՄՆ կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի կողմից:

Պատժամիջոցները նաեւ սահմանափակումներ են նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ֆինանսավորման, վարկավորման եւ ապահովագրական ոլորտներում: Դրան զուգահեռ` օրինագծում նախատեսվում է շրջափակել ԱՄՆ-ում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների եւ նրանց ընտանիքների ակտիվները:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը 2016 թվականի մարտի սկզբին հայտնել էր, որ Վաշինգտոնում Ադրբեջանի համար առանցքային լոբբիստ համարվող Դեն Բարթոնը հրաժարվել է շարունակել պաշտպանել Ադրբեջանին, քանի որ Բաքուն արդեն մեկ տարի է` չի վճարում խոստացված աշխատավարձը:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախկին անդամը (Ինդիանա նահանգ) մարտի 1-ին ԱՄՆ-ի ադրբեջանցիների դաշինքին լոբբիստական ծառայություն մատուցող ընկերության ղեկավար Ջեյմս Ֆաբիանիին հղած նամակում գրել է. «Արդեն մեկ տարի է` Անար Մամեդյարովը չի շփվում ինձ հետ: Իմ այս նամակն ընդունեք որպես Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի (AAA) նախագահի պաշտոնից հրաժարական»:

Այդ խմբի ղեկավարը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդին` Անար Մամեդովն է: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Կարլ Շրեկը նշել է, որ 2011 թվականից Անար Մամեդովը ԱՄՆ-ի լոբբիստների վրա 12 մլն դոլարից ավելի փող է ծախսել:

2015 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆինանսական խնդիրների պատճառով Անար Մամեդովը դադարեցրել է ԱՄՆ-ում AAA-ի գործունեությունը` փակելով Վաշինգտոնում դաշինքի գրասենյակը եւ պաշտոնապես ցրելով կոլեկտիվը: Նշվում է, որ Անար Մամեդովը մեծ պարտքեր է կուտակել, ինչի արդյունքում, այլեւս չի կարողանում «կերակրել» ԱՄՆ-ի սենատորներին:

 

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ Ղազինյան