Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ ԻՊ-ի դեմ պայքարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերը: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Սիրիայի հակամարտության հաղթահարման, ներառյալ Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետության դեմ պայքարի ուղիները»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների միջեւ փոխգործակցության գործնական հարցեր»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



