Սիրիական բանակը նոր հարձակում Է սկսել Ռաքայի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակը հարձակում Է սկսել Ռաքա քաղաքի՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես կոչված մայրաքաղաքի ուղղությամբ: Այդ մասին գրում Է լիբանանյան Al-Akhbar թերթը:
Ավելի վաղ Ռաքայի ազատագրման գործողության սկսվելու մասին հայտարարել Էին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական ընդդիմադիր ջոկատները:
Հրատարակության տվյալներով՝ նոր գործողության մասին որոշումը Սիրիայի իշխանությունների կողմից ընդունվել Էր երկրի հյուսիս-արեւելքում Դեյր Էզ Զոր քաղաքի ուղղությամբ հարձակման պլանից հրաժարվելուց հետո:
Ներկայում առաջնահերթ նպատակը Աթ-Թաբքա քաղաքն Է, որը գտնվում Է Ռաքայից ոչ հեռու: Թերթի տեղեկատվության համաձայն՝ սիրիական բանակի ջոկատներն արդեն մի քանի օր Է, ինչ գտնվում են Համայի նահանգի Ասրիա բնակավայրում՝ պատրաստվելով հարձակմանը Ռաքայի վրա:
Հունիսի 2-ի առավոտյան սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ լուրջ հարձակում Է ձեռնարկել ԻՊ-ի ուժերի դեմ՝ այն Ասրիայից ծավալելով Աթ-Թաբքա քաղաքի (Ասրիայից 80 կիլոմետր հեռավորության վրա) ուղղությամբ:
Գործողությունը չի ենթադրում առաջիկա շաբաթներին Ռաքայի գրավում, բայց սիրիական բանակը հույս ունի, առնվազն, հասնել Աթ-Թաբքա եւ Էլ Ասադ ջրամբար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



