Գործարար կնոջ զգեստապահարանի 5 կարևոր պարագաները
ԼԱՅՖLife.panorama.am- ը գրում է.
Ինչպես գիտեք, գնումներ կատարելը լավագույն հակադեպրեսանտներից մեկն է, չնայած որ այն որոշակի ծախսեր է պահանջում: Գործնականում, սակայն, նորաձևությանը հետևողները գիտեն, որ հագուստ ձեռք բերելը շահավետ ներդրում է: Այդ պատճառով էլ գնումները պետք է անել գրագետ և մտածված:
Դիզայներները և ոճաբանները ձեզ համար առանձնացրել են զգեստապահարանի հիմքը հանդիսացող հագուստի ցանկ: Այս ամենը ճիշտ համադրելով և դրանց ավելացնելով նորաձև աքսեսուարներ՝ դուք հիանալի տեսք կունենաք:
Կիպ գրկող և մինչև ծնկները հասնող զգեստ. այս զգեստի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այն ոչ միայն չափազանց կանացի է, այլև իդեալական է և՛ ամենօրյա կերպար ստեղծելու, և՛ երեկույթների ժամանակ կրելու համար:
Կանացի կոստյում՝ շալվարով. նրանք, ովքեր հետևում են նորաձևությանը անշուշտ նկատել են, որ շատ հայտնիներ նախընտրում են հենց այս հագուստը: Կանացի կոստյումը պրակտիկ է և, միևնույն ժամանակ, շքեղ:
.jpg)
Լայն վերնաշապիկ. միատոն, պրինտով, ծալազարդված մանժետներով, ժապավեններով, կոճակներով, մինիմալիստական ոճի՝ ժամանակակից նորաձևությունը առաջարկում է կանացի վերնաշապիկների հարուստ տեսականի: Ձեր ընտրությունը կախված է անհատական նախասիրություններից և արտաքին տեսքի առանձնահատկություններից: Եթե հապաղում եք ընտրություն կատարելիս, ապա կանգ առեք դասականի վրա: Այն միշտ հաղթում է:
.jpg)
Կիսաշրջազգեստ-մատիտ. վերնաշապիկների, բաճկոնների, կարդիգանների, գործված սվիտերների համադրությամբ՝ կիսաշրջազգեստ-մատիտը զուսպ և միաժամանակ գրավիչ տեսք է տալիս:
.jpg)
Վերարկու. դիզայներները առաջարկում են ամենատարբեր գույների և ոճային լուծումներով վերարկուներ: Եթե նախընտրում եք հագուստի պահպանողական ոճը, խորհուրդ ենք տալիս հանգիստ երանգներով և ուղիղ ուրվագծերով վերարկուներ:
.jpg)
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



