Որքա՞ն եվրո է հայտարարագրել մշակույթի ամենաերկարակյաց նախարարը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր պաշտոնը ստանձել է 2006 թվականին: Հիշեցնենք, որ նա ՀՀ ամենաերկարակյաց մշակույթի նախարարն է: Past.am-ը ներկայացնում է տվյալներ՝ նախարարի հայտարարագրված դրամական միջոցներին մասին:
Ըստ «Բարձրաստիճան պաշտոնական անձանց 2014 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի» տվյալների՝ տիկին Պողոսյանը տարեսկզբին ուներ 7,124.12 եվրո, տարեվերջին այդ գումարն աճել է՝ դառնալով 7,524.12: Ազգային արժույթով նախարարը դրամական միջոց չի հայտարարագել: Տարեկան եկամուտը կազմել է 5,516,718.00 դրամ:
Հայտարարագրում նշված է, որ այդ եկամուտները գոյացել են աշխատավարձի հաշվին: Անշարժ և շարժական գույքի ձեռքբերման և օտարման մասին տեղեկատվություն չկա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



